մեր մասին

Կենտրոնի համառոտ պատմությունը

Աուտիստիկ խանգարումների բուժման ու վերականգնողական աջակցության կենտրոնը Իրանում աուտիզմի բուժման ու հետազոտական, առաջին անկախ (outreach services) մասնագիտական կենտրոնն է: Սույն Կենտրոնի գործունեությունը սկիզբը վերադառնում է՝ ۲۰۰۰ թվականին, վարքային վերլուծության շուրջ UCLA -ի մոդելի կիրառմամբ կատարված երկամյա ուսումնասիրուններին, որը կատարվել էր՝ «Իրանի բժշկական գիտությունների հետազոտական ազգային կենտրոնի» բյուջետային միջոցներով:

Միևնույն ժամանակ, այդ հետազոտությունների որակային վերահսկման նպատակով հիմնվեց «Աուտիզմի վարքային թերապիայի կառուցվածք ունեցող նախագծի համադրման կենտրոնը»: Ի նկատի առնելով վերոհիշյալ ուսումնասիրությունների նախնական ձեռքբերումները, ինչպես և այդ հետազոտությանը մասնակցած մանուկների ծնողների խնդրանքով, ۲۰۰۱ թվականի աշնանը, աուտիզմի մասնագիտական կենտրոնների հիմնադրման նախագիծը՝ հետազոտող խմբի վարիչի և կենտրոնի հիմնադրի կողմից ներկայացվեց Իրանի Բարեկեցության Կազմակերպության խրոնիկ հոգեկան խանգարումների վերահասության շտաբի գրասենյակին, որը և անգամներ քննարկվելուց ու վերանայվելուց հետո, Աուտիզմին հատկացված բուժծառայությունների կենտրոնների հիմնադրման կանոնակարգը և գործընթացի ինչպիսությունը մտցվեց երկրի խրոնիկ հոգեկան հիվանդների աջակցության գործադրման կանոնագրության մեջ: Այսպիսով, առաջին անգամվա համար, Իրանում պաշտոնապես ճանաչվեց աուտիստիկ մանուկներին առանձնահատուկ խնամքի ու բուժօգնության անհրաժեշտությունը: Մինչ այդ աուտիստիկ խանգարումներով տառապող մանուկների աջակցությունը վստահվում էր մտավոր հաշմանդամների (սովորաբար մտավոր հետամնացների) վերականգնողական կամ կրթական կենտրոններին:

۲۰۰۲ թվականի գարնանը «Աուտիզմի վարքային թերապիայի կառուցվածք ունեցող նախագծի համադրման կենտրոնը» վերանվանվեց «Աուտիստիկ խանգարումների բուժման ու վերականգնողական աջակցության կարգավորման կենտրոնի» (CTAD), որը և երկրի Բարեկեցության Կազմակերպության լիազորությամբ, պաշտոնապես սկսեց իր աշխատանքը: Սկսյալ ۲۰۱۵ թվականից, «Ավա» Աուտիզմի կենտրոնը ևս իր գործունեությունն սկսեց միևնույն համակարգի շրջանակում:

Կենտրոնի նպատակները

Հիմնական նպատակներ.

Աուտիստիկ խանգարումներով տառապող մանուկներին մատուցել բուժման մասնագիտական անկախ ծառայութուններ.

Հետազոտական նախագծեր իրագործել աուտիզմի խանգարումների տեսակների մասին.

Կողմնակի նպատակներ.

  • Աուտիստիկ խանգարումների բուժման ու վերականգնողական մեթոդների համադրումը, կիրառումն ու տարածումը Իրանում,
  • Երկրում աուտիստիկ խանգարումների ախտորոշման տարիքի նվազեցումը,
  • Աուտիզմի վերաբերյալ հասարակության գիտակցության զարգացումը,
  • Աուտիստիկ խանգարումներով տառապող մանուկների իրավունքները պաշտպանող ժողովրդական մարմինների հիմնադրումը:

Նվաճումներ

  • Կենտրոնի գործունեության առաջին հինգ տարիների ընթացքում, ընդհանուր հաշվով ۲۱۳ մանուկ՝۱, ۲ մինչև ۱۰ տարեկան, Իրանի տարբեր մարզերում (օրինակ՝ Բուշեհր, Շիրազ, Ահվազ, Քերման, Քաշան, Արաք, Ամոլ, Արդաբիլ, Մաշհադ քաղաքներից) օգտվել են Կենտրոնի ծառայություններից, որոնցից ակնառու թվովը հաջողել են ինտեգրվել հանրային դպրոցներում, իսկ ոմանք էլ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների դպրոցներում: Միևնույն ժամանակ այս Կենտրոնում համապատասխան կրթություն են ստացել աուտիստիկ մանուկներին հատուկ ۱۲۲ մանկավարժներ:
  • Կենտրոնի գործունեության առաջին հինգ տարիների ընթացքում պարսկերեն են թարգմանվել ու վերամշակման ենթարկվել կրթական ու բուժման երկու ձեռնարկներ («Փարանդեհ Քուչուլու»՝ պրսկ. Փոքր թռչուն, և PECS):
  • Կենտրոնի հովանավորությամբ մինչ այժմ իրականացվել են հետազոտական ۱۵ նախագծեր, որոնց եզրակացությունը հրապարակվել է հոդվածների, գիտական աշխատությունների կամ հետազոտական զեկուցագրության անվան տակ: