Մեր Ծառայությունները
Աուտիզմի ախտորոշման գնահատումը: Աուտիզմի ախտորոշման գնահատման սեանսը բաղկացած է երեք փուլերից: Առաջին փուլում ծնողների կողմից լրացվում է պաշտոնական հարցաթերթիկները: Երկրորդ փուլում տեղում կազմակերպվող հարցազրույցի ընթացքում ծնողներից ստացվում է հանգամանալի տեղեկություններ մանկան անհատական ու ընտանեկան անցյալի մասին և միաժամանակ զննվում է նրա վարքագիծը՝ ծնողների ընթացիկ զրույցի ժամանակ: Հենց այս փուլում երեխան ներքաշվում է հաղորդակցական խաղերի մեջ, որպեսզի գնահատվեն նրա խոսքային ու ոչ խոսքային հաղորդակցման (համատեղ ուշադրության, և …) ունակությունները: Երրորդ փուլում մասնագետների մասնակցությամբ հանրագումարի են բերվում նախորդ երկու փուլերի արդյունքում ստացված տվյալները և հանգում համապատասխան կլինիկական ախտորոշման: Վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է առնվազն երկու՝ միմյանց ախտորոշումից անտեղյակ ու անկախ մասնագետների կողմից ներկայացված ախտորոշումը:
ABA թերապիայի մեթոդը: Աուտիզմի խանգարումների թերապիայի սակավաթիվ մեթոդներ են ներկայացվել, որոնք գիտական հետազոտման են ենթարկվել: ABA-ի թերապիան կիրառական վարքի վերլուծության վրա հիմնված մեթոդների ամբողջություն է, որը ներկայիս համարվում է փորձնական հետազոտությունների միջոցով ապացուցված ամենահայտնի և ամենաընդունված թերապիայի եղանակը՝ աուտիզմի սպեկտրի խանգարումներով տառապող երեխային աջակցելու ուղղությամբ:
Կիրառական վարքային խորհրդատվություն ABC (Applied behavior concultants) մեթոդը: Կիրառական վարքային խորհրդատվության մեթոդում ABA-ի ընձեռած հնարավորությունները օգտագործվում են աուտիզմով և այլ թերզարգացումներով տառապող անձանց կյանքի որակը բարձրացնելու նպատակով: Սույն թերապիայի հիմքը դրված է ABA-ի տեսական սկզբունքների վրա: ABC թերապիայի մեթոդով բուժման ընթացքում թիրախ են դառնում կրթական, թերզարգացման և սինդրոմների ուղղությամբ ունեցած խանգարումները և ABA-ի տեսական շրջանակում մատուցվում լավագույն աջակցությունը այս կարգի անձանց:
Առանցքային հակազդեցության թերապիա PRT : Այս մեթոդը մշակվել ու առաջադրվել է Սանտա Բարբարա համալսարանից՝ պրոֆ. Քուգըլի և նրա կնոջ միջոցով, և արդեն երկուսուկես տարի է, ինչ նրա կիրառումը լայն տարածում է գտել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Սույն մեթոդը հիմնված է կիրառական վարքագծի վերլուծության մեթոդի (ABA) վրա, որի արդյունավետությունը աուտիստիկ մանուկների բուժման ուղղությամբ ապացուցվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում, և նպաստում է մանկան մեջ խթանի ստեղծմանն ու ինքնավստահության զարգացմանը: Սույն մեթոդը բավական մեղմ, և միևնույն ժամանակ արդյունավետ է: Հակառակ կիրառական վարքագծի վերլուծության դասական այլ մեթոդների՝ կրթումը չի առաջնորդվում նախապես մշակված ծրագրով, որին պարտադիր պիտի ենթարկվեն թե երեխան և թե թերապևտը: Այստեղ երեխան առավել ազատ է իր շարժումների մեջ, այնպես որ կարելի է ասել՝ երեխան է, որ ուղղություն է տալիս ծրագրին: Մանկավարժի դերն այս պարագայում այն է, որ մանկան ստեղծած իրավիճակն օգտագործել որպես կրթական մի առիթ: Իրականում՝ այս մեթոդի կիրառման դեպքում, մանկավարժը պետք է օժտված լինի մեծ հնարամտությամբ և ցանկացած իրավիճակում որևէ խաղ հորինի և, առանց կոպիտ միջոցների ու երեխային նեղելու՝ կրթի նրան:
Խմբային հմտությունների զարգացում: Աուտիզմով հիվանդ, բայց և բարձր ունակություն ունեցող երեխաները, հաճախ ավելի ուշ են ախտորոշվում, քանի որ նրանց աուտիզմի ախտանշանները ավելի ցածր մակարդակի վրա են ի հայտ գալիս: Այսպիսով հնարավոր է, որ նրանք ժամանակին չստանան անհրաժեշտ աջակցությունը: Վաղահաս ախտորոշումը և համապատասխան կրթական խմբում ինտեգրվելը, նման մանուկներին հնարավորություն է տալիս, որ սովորելու և հմտությունների վարժության հետ միասին, իրենց հասակակիցների հետ ստանան արդյունավետ փորձառություն: Կյանքի հմտությունների ուսուցումը երեխաներին, հատկապես խմբային շրջանակում, Յունիսեֆի և Համաշխարհային Առողջապահության Կազմակերպության կողմից առաջարկվել ու գործադրվել է սկսյալ ۱۹۹۵ թվականից:
Աուտիզմի խանգարումների կողմնակի բուժումները: Բուժման ու կրթական մեթոդների ամբողջություն են կազմում՝ ջրաբուժումը, հիգիենիկ հմտությունների ձևավորումը, մանուկ-ծնող փոխհարաբերության ձևի ուսուցումը (PCIT), դպրոցի ուսուցում, աուտիզմ ունեցող երեխաների ծնողների ուսուցումը՝ «Փարանդեհ Քուչուլու» (պրսկ.՝ Փոքր թռչուն) ձեռնարկի միջոցով, հաղորդակցության համակարգը՝ պատկերի փոխանակման միջոցով (PECS), անհատական գնահատականի ճշտումը և բուժման ծրագրի մշակումը՝ թերապևտ խմբի կողմից, երաժշտական թերապիան, աշխատանքային թերապիան, խոսքային թերապիան:
Ընտանիքի առանցքային դերով ծրագիր՝ աուտիզմին կապված անցանկալի վարքերի կառավարման նպատակով: Սույն ծրագիրը մշակվել է ընտանիքի անդամներին ներկայացնելու աուտիզմին կապված անցանկալի վարքերը, ճանաչել դրանց պատճառները և առաջարկել այդ անցանկալի վարքերի կառավարման կամ զսպման ելքերը:
Զգացմունքային պաշարի ծրագիր: Ներկայիս մանուկները մեծ մասամբ ենթակա են տեխնոլոգիական զարգացած սարքերի (օրինակ՝ հեռուստացույցի, բջջային հեռախոսի կամ նոտբուքի) ազդեցությանը, որը բիոլոգիական ավերիչ հետևանքներին զուգահեռ, խարխլում է ծնող-երեխա փոխհարաբերությունը: Այս փաստը մտահոգում է թե՛ ծնողներին և թե՛ առողջապահության ու մանկավարժության մասնագետներին, քանի որ այդ կարգի որոշ երեխաների մոտ նկատվել են զարգացման խախտման ախտանիշներ և նույնիսկ աուտիզմի ախտորոշում ստացել: ۸-շաբաթյա այս ծրագրում նախատեսվել են աշխատանքներ, որոնք օրվա ընթացքում, տանը և ծնողի (մանկան գլխավոր խնամատարի) կողմից մանկան հետ պիտի կատարվեն, և որոնց ընթացքում երեխան պիտի ակտիվ շփման մեջ մտնի ծնողի հետ: